ArmLur.am-ը քիչ առաջ գրել էր, որ Սյունիքը նոր մարզպետ ունի: Խոսքը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի մասին է: Բացի այս, գրել էինք նաեւ, որ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին խոստացել են նշանակել Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում: Չնայած այն բանին, որ Պողոսյանը դեռ իշխանություններին չի տվել իր վերջնական համաձայնությունը:
Իսկ մինչ այդ, ArmLur.am-ը ուսումնասիրեց ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի 2020 թվականի դրամական միջոցների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը:
ՀՀ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը թվով 4 հողամաս ունի, որից երեքը գտնվում է Սյունիքի Տեղ գյուղում, մեկը՝ Գորիսում: Բացի այս, նա Գորիսում ունի անհատական բնակելի մեկ տուն եւ հողին ամրակայված թվով երկու անշարժ գույք: Բացի այս, Մելիքսեթ Պողոսյանն ունի 4 ավտոմեքենա: Իսկ բանկային հաշվին, 2020 թվականին առկա է եղել շուրջ 1 մլն դրամ: Նրա ունեցած կանխիկ դրամը կազմել է 20 մլն դրամ: Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եկամուտը ստացած աշխատավարձն է եղել ու կենսաթոշակը: Ամսական կենսաթոշակը կազմել է 160 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 89 հազար դրամ:
Նախկին մարզպետի կնոջ՝ Ալվարդ Պետրոսյանի 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ Էրեբունի վարչական շրջանում ունի մեկ բնակարան եւ մեկ Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնվել է 2020 թվականին: Տիկնոջ բանկային հաշվին եղել է 105 հազար դրամ, կանխիկ դրամը կազմել է 2 մլն դրամ: Կնոջ եկամուտը կազմել է կենսաթոշակը, որը կազմել է 318 հազար դրամ:
Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանն ունի հասարակական նշանակության թվով 10 շինություն, որոնք գտնվում են Գորիսում: Երկու ավտոմեքնեա ունի՝ 2015 թվականի արտադրության Toyota եւ 2000 թվականի արտադրության Opel մակնիշի: Կրտսեր Պողոսյանի կանխիկ դրամը կազմել է 30 մլն դրամ: Ի դեպ, «Մելիք Բարխուդար» ընկերությունից նա ստացել է 546 հազար դրամի եկամուտ:
Պողոսյանների հետ համատեղ բնակվող մեկ այլ անձի՝ Լիլիա Մկրտչյանի բանկում ունեցած ավանդը 2020 թվականին կազմել է 69 մլն 397 հազար դրամ: Բանկային հաշվին ունեցած գումարը կազմել է 106 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 3 մլն դրամ: «Մելիք Բարխուդար» ընկերությունից ստացել է 372 հազար դրամ աշխատավարձ, նա նաեւ այլ եկամուտ է ստացել՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 1 մլն դրամի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.