Նորընտիր նախագահի երդմնակալությունը՝ մարտի 14-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ի կողմից նախագահի ընտրությունից 10 օր անց պետք է տեղի ունենա նրա երդմնակալությունը։ Դրա համար Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի։ Այս մասին  ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Արտահերթ նիստի եւ նորընտիր նախագահի երդմնակալության օրվա վերջնական որոշումը կկայացնի ԱԺ խորհուրդը՝ քննարկելով ԱԺ նախագահի համապատասխան առաջարկը։

Հիշեցնենք՝ArmLur.am-ը դեռ փետրվարի 18-ին գրել էր ՔՊ ծրագրի եւ նախագահի ընտրության սցենարի մասին: Ըստ այդմ, նախագահի եդրմնակալությունը կկայանա մարտի 14-ին՝ երկուշաբթի օրը, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ն.Հ.




Լրահոս