ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«10 տարի է Կոտայքի մարզպետն եմ, բավական էլ խելացի անձնավորություն եմ եւ մինչեւ այդ ավելի բարձր պաշտոններ եմ զբաղեցրել»Կովալենկո Շահգալդյան. «Հետք»,  20 .01. 2011Իսկապես պարոն մարզպետը շատ խելացի է, նույնիսկ այնքան, որ 40 տարեկան հասակում ավարտել է Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտը: Եւ կարելի է ասել, որ նույնիսկ մի փոքր էլ համեստություն է անում` ինքն իրեն տված բնորոշումներում: Իսկ ինչ վերաբերում է պաշտոններին, ապա  այսօրվա պաշտոնից ավելի բարձր Կովալենկո Շահգալդյանը երբեւէ չի զբաղեցրել: Վերջին եւ ամենաբարձր պաշտոնը մինչ մարզպետ նշանակվելը, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնն է եղել, որն ի դեպ այժմ զբաղեցնում է նրա որդին` Հակոբ Շահգալդյանը: Իսկ ընդհանրապես Կոտայքի մարզպետը այդ մարզի համար գտնված կադր է:




Լրահոս