Արցախում կորոնավիրուսային հիվանդության 26 դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, կատարվել է 111 թեստավորում։ Արձանագրվել է մահվան 2 դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Ստացիոնար բուժում է ստանում 46 մարդ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9511 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2981 դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 37 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:




Լրահոս