![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/65f81ed9226a83e30a2d2361130fd5f8_L.jpg)
Գերմանական Volkswagen կոնցեռնը դադարեցրել է արտադրությունը Կալուգայի և Նիժնի Նովգորոդի ռուսական գործարաններում, մատակարարումները Ռուսաստան նույնպես անմիջապես դադարեցվել են:
«Ուկրաինայում ռուսական հարձակման ֆոնին Volkswagen Group-ը հայտարարել է Ռուսաստանում (Կալուգա, Նիժնի Նովգորոդ) մեքենաների արտադրությունը դադարեցնելու մասին մինչև հետագա ծանուցումը: Մեքենաների արտահանումը Ռուսաստան նույնպես անմիջապես դադարեցվել է»,- այս մասին գրել է ընկերությունը Twitter-ում:
Միևնույն ժամանակ, Volkswagen-ը հայտնել է, որ իրենք լրջորեն են վերաբերվում Ռուսաստանում աշխատողների հանդեպ իրենց պատասխանատվությանը՝ նրանք կստանան կես դրույքով նպաստներ։