Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելինսկու հետ: Ելիսեյան պալատը տեղեկատվություն տրամադրել է այս հեռախոսազրույցների մասին, սակայն բովանդակությունը չի բացահայտել:
Ըստ Ֆրանսիական լրատվամիջոցների լուրերի՝ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը տևել է 90 րոպե։ Երեկ երեկոյան Մակրոնն ասել է, որ որոշել է պահպանել Ռուսաստանի նախագահի հետ շփումները Ուկրաինայի իրավիճակի հետ կապված։
Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան կփորձի օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կայացմանը, ինչպես նաև կանխելու հակամարտության ընդլայնումը։