Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն անցած տարվա ընթացքում ստուգումների արդյունքում 200 քմ և ավելի մակերեսով արտադրական կազմակերպությունների 111 օբյեկտներում բացահայտվել է 446 խախտում։
Տեսչական մարմնից մանրամասնում են, որ բենզալցակայանների 38 օբյեկտներում բացահայտվել է 89 խախտում:
Բնակելի շենքերի, հյուրանոցների և հանրակացարանների 3 օբյեկտում բացահայտվել է 23 խախտում։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է գազալցավորման կայանների 71 օբյեկտ։ 20 Ստուգումների արդյունքում բացահայտվել է 431 խախտում։
Գիտական և ուսումնական հաստատությունների 3 օբյեկտներում բացահայտվել է 3 խախտում։
Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող 3 օբյեկտներում բացահայտվել է 2 խախտում։
Հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մեկ օբյեկտի ստուգման արդյունքում տրամադրվել է թերությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է կառավարման հիմնարկների 15 օբյեկտ, որոնցից 1-ը՝ պետական մարմնի կողմից ստացված գրության հիման վրա։ Բացահայտվել է 49 խախտում։
Նավթամթերքների պահեստների 3 օբյեկտի, որոնցից 2-ը իրականացվել է պետական մարմինների կողմից ստացված գրությունների հիման վրա, ստուգման արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել։
Ստուգվել է պայթուցիկ նյութերի պահեստների 2 օբյեկտ, բացահայտվել է 4 խախտում։
Սոցիալական ապահովության կազմակերպությունների ծերանոցների, հաշմանդամների տների, մանկատների մեկ օբյեկտի ստուգման արդյունքում խախտում չի բացահայտվել, տրամադրվել է տեղեկանք թերությունների բացակայության վերաբերյալ:
Իրականացվել է 249 վերստուգում, որոնց արդյունքում խախտումների քանակը նվազել է 58.73%-ով։ Վերստուգումների արդյունքում կազմվել է 111 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ:
Հիմնական խախտումներն են.
• հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին – 36 դեպք,
• կախված մակերեսի չափերից պահեստները սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով – 33 դեպք,
• Էլեկտրամատակարարումն անջատող սարքերը (անջատիչները) չեն գտնվում պահեստից դուրս – 32 դեպք,
• պահեստային շինությունում օգտագործվում են խրոցակային վարդակներ – 30 դեպք,
• 500 խ.մ -ից ավելի ծավալով պահեստային շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 2X2,5 լ/վրկ ջրի շիթով – 30 դեպք։