Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության Դոնբասում. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն իրավիճակի շուտափույթ լուծմանը և Դոնբասում խաղաղության հաստատմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 3-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հիմա ընթանում է, հիմա՝ նկատի ունեմ ոչ թե այս պահին, այլ ընդհանուր առմամբ: Մենք ակնկալում ենք, որ դրանք կհանգեցնեն այս իրավիճակի շուտափույթ ավարտին, Դոնբասում խաղաղության վերականգնմանը և Ուկրաինայի բնակչության վերադարձին խաղաղ և արդար կյանքի»,- ասել է նա։




Լրահոս