COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 440 միլիոն 172 հազար 104: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 972 հազար 607 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան :
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 79 միլիոն 143 հազար 716 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 954 հազար 518-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 945 հազար 160-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 514 հազար 388 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 28 միլիոն 846 հազար 459 հիվանդացած, նրանցից մահացել Է 650 հազար 254 մարդ:
Չորրորդ դիրքում Ֆրանսիան Է: Երկրում միագումար գրանցվել Է 23 միլիոն 17 հազար 711 ախտահարված եւ 139 հազար 781 մահ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 768,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2931, Հնդկաստանում՝ 367, Բրազիլիայում՝ 3022, Ֆրանսիայում՝ 2118 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: