Տագնապ, սթրես, անքնություն․ սրանք բոլոր բնութագրիչներ են, որ ապրում ու զգում է ամեն երկրորդը հատկապես երկրի համար ոչ բարվոք ու մեզ համար ծանր ժամանակահատվածում։ Մեծամասնությունն էմոցիաները պարզապես «յուրացնում» է՝ սթրեսի դեմն առնելու լավագույն լուծում համարելով դրանք «խժռելը»։ Դիետոլոգներն ու սննդաբանները Gazeta.ru-ին պատմնել են, թե նման զգացողությունների ժամանակ ինչպես չափից շատ չուտել ու ինչ մթեքրներ օգտագործել, որոնք կարող են օգնել հաղթահարելու տագնապն ու անհանգստությունը։
Ինչու ենք մենք «խժռում» մեր ապրումները
Սթրեսի ժամանակ սկսում է գործել օրգանիզմի պաշտպանողական մեխանիզմն, ու մարդիկ մտածում են՝ ինչպես իրենք իրենց հաճելին մատուցեն։ «Տագնապի պահին մեր օրգանիզմը մտածում է՝ ինչպես ձերբազատվել պատուհասած դժբախտությունից, ու դրա համար որպես լավագույն լուծում՝ ինչ-որ համով բան ուտելն է գտնում»,- ասում է բժիշկ-դիետոլոգ Ալեքսանդր Անդրեևը։
«Շոկոլադն, օրինակ, տրիպտոֆան ամինաթթուն է պարունակում, ինչն էլ օրիգանիզմում ձևավորում է «երջանկության հորմոնը», բայց, ցավոք, միայն դա սթերսը չի կարող հաղթահարել»,- ասում է բժիշկը։
Բացի այդ, գործընկորջը հավելում է սսնդաբան Իրինա Պիսարևան, կապված աշխարհում տիրող իրավիճակից՝ մարդիկ առավել հաճախ են բախվում տագնապի ու սթրեսի հետ, ինչն էլ կարող է բերել շատակերության, քաշի ավելացման ու դրանից բխող առողջական խնդիրների։
Ո՞ր մթերքներն են օգնում ազատվել սթրեսից
Սեփական օրգանիզմը տհաճ տարրերից սահմանազատելու համար կարևոր է ճիշտ սննդակարգ սահմանել։ Պսարևայի կարծիքով՝ անհրաժեշտ է վիտամին В խմբին պատկանող սնունդ շատ ուտել, որովեհտև այն ազդում է նյարդային համակրագի վրա։ Կալիումի, Կալցիումի ու մագնեզիումի օգտագործումը նույնպես դրական է ազդում նյարդային բջջիների վրա, ինչպես նաև լավացնում են գլխուղեղի աշխատանքը։ Կարիք կա նաև երջանկություն բերող հորմոններ ավելացնել սննդակարգի մեջ՝ սերոտոնին ու դոֆամին․ սրանք պատասխանատու են հոգեկան հանգստություն, լավ տրամադրության ու լավատեսության համար։ Օգտակար է նաև օմեգա-3-ը՝ յուղային թթուները, որոնք սնուցում են գլխուղեղն ու օգնում լիցքաթափվել գերհոգնածությունից։
Ուտելիքներից սննդաբանը ոչ յուղոտ միսն է խորհուրդ տալիս, որ օրգանիզմում նեյրոմեդիատորներ են ձևավորում․ դրանք մարդուն ավելի վստահ են դարձնում։
«Կօգնի նաև ծովամթերքը, այս դեպքում՝ ինչքան յուղոտ, այնքան լավ, օրինակ՝ սկումբրիան (թյունիկ) կամ ծովատառեխը։ Կարելի է նաև սերոտոնին սինթեզող հացամթերք կիրառել՝ պարտադիր տերականի ալյուրով»,- հավելում է Պիսարևան։
Սննդաբանը հատուկ ուշադրություն է հրավիօրում ծովակաղամբի վրա։ Այն, նշում է, մեծ քանակությամբ յոդ է պարունակում, ինչն օգտակար է վահանձև գեղձի համար։ Իսկ այդ օրգանը սթերսը հաղթահարելու թիվ մեկ պատասխանատուն է։
Կարելի է նաև հատապտուղներ ու մրգեր ուտել։ Հատկապես ցիտրուսային մրգերը հանգստացոնղ եթերայուղեր են պարունակում։ Դե իսկ բանանը սերոտոնինի մեծ չափաբաժին ունի։
Բժիշկ Ալեքսանդր Անդրևը նույնպես խորհուրդ է տալիս հաճախ հատապտուղներ ուտել, ավելին՝ դրանք որպես քաղցրավենիքի փոխարինիչներ օգտագործել։ «Բացի շոկոլադի դեր կատարելը՝ հատապտուղները նաև մարսողական համակարգի համար են լավ։ Օրգանիզմին մեկ-մեկ կարելի է դառը՝ 70 տոկոսանոց, շոկոլադով երես տալ։ Այն նույնպես կօգնի հաղթահարել սթրեսը։ Շաքարին հրաշալիորն կփոխարինի ընկույզը (օրական 30-50 գրամ)»,- ասում է բժիշկը։
Ինչ վերաբերում է ըմպելիքներին, ապա ամենից «անշառը» անանուխով թեյն է՝ հատկապես քնելուց առաջ։ Ալկոհոլից պետք է առհասարակ հրաժարվել․ այն առանց այն էլ շանթահար մեր օրգանիզմի ու հոգեվիճակի վրա աստատ դրական ազդեցություն չի ունենա։
Թարգմանեց՝ Սևակ Վարդումյանը