
«Եթե զինծառայողը պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ չի զոհվել, դրանից ընտանիքի վիշտը չի փոխվում: Զոհը մնում է զոհ. ՊՆ-ն պատասխանատու է իր վերահսկողության տակ գտնվող ցանկացած քաղաքացու կյանքի և առողջության համար», -այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով նաև առաջարկ պատգամավոր Հայկ Սարգսյանին: