Հայաստանում մարտի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421008 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2909913 վերջին մեկ օրում` 3847 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5875 պացիենտ, նվազել է 597-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 404993 անձ` վերջին մեկ օրում 836 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 8516 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1624 է: