Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 250 ռուսական տանկ, 37 ուղղաթիռ և 33 ինքնաթիռ։ Փետրվարի 24-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է մոտավորապես 9166 մարդ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
33 ինքնաթիռ (կհաստատվի)
37 ուղղաթիռ (կհաստատվի)
251 տանկ
939 զրահատեխնիկա
105 հրետանային համակարգ
ՀՕՊ 18 համակարգ
Համազարկային կրակի 50 ռեակտիվ համակարգ
60 ցիստեռն ՝ վառելիքաքսուքային նյութերով
3 օպերատիվ-մարտավարական ԱԹՍ
2 թեթև արագընթաց նավակ
404 միավոր ավտոմոբիլային տեխնիկա։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է 498 ռուս զինվորականի մահվան մասին։
Ըստ այդ տվյալների, ՌԴ ԶՈւ-ն մեկ շաբաթում ոչնչացրել է Ուկրաինայի ավելի քան 1600 ռազմական օբյեկտ։ Այս մասին հայտնում է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Օպերացիայի ողջ ընթացքում խոցվել է 1612 օբյեկտ, որից 62-ը կառավարման կետեր ու կապի հանգույցներ են, 39-ը՝ «С-300», «Бук М-1», «Оса» զենիթահրթիռային համալիրներ, 52-ը՝ ռադիոտեղորոշիչ կայաններ։
Ցամաքում ոչնչացվել է 49 ինքնաթիռ, օդում՝ 13, խոցվել է 606 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի 67 ռեակտիվ համակարգեր, 227 թնդանոթ և ականանետ, 53 անօդաչու թռչող սարք։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.