Այսօր խորհրդարանում Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս նախագիծը վերաբերում է պայմանագրային այն զինծառայողներին, որոնք ապրում են վարձով եւ պետության կողմից որպես փոխհատուցում ստանում վարձակալության գումար:
Թագուհի Թովմասյանն առաջարկում է ոչ թե զինծառայողից նոտարական հաստատումով վկայական պահանջել, այլ միայն կադաստրի կողմից փաստաթուղթ: Պատգամավորը նաեւ մեկ համեմատություն արեց:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագիծը կարևոր համարեց՝ ասելով, թե իրենց եւս շատ են դիմում նման հարցերով:
Իշխանական խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա վիճակագրություն, թե սպայական կազմից քանիսին են տվել եւ նրանցից քանիսն են ստանում փոխհատուցում վարձով ապրելու համար: Թովմասյանը նշեց, թե վիճակագրություն այս պահին առկա չէ, սակայն լրացուցիչ ֆինանսական բեռ օրենքը չի ենթադրում:
Ելույթների ժամանակ եւս պատգամավորները խոսեցին այս նախաձեռնության կարևորության մասին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ելույթում նկատեց, որ առանց պայմանագրերի համատարած վարձով տներ են տրվում, սակայն զինվորներին չի ներվում:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ իրականում շատ մեծ խնդիր կա եւ պետք է համապատասխան լուծումներ լինեն, որի հնարավորությունն էլ տալիս է այս նախագիծը:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ներկայացրած նախագծի մասին իր կարծիքն արտահայտեց նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ընդգծելով, թե շատ կարևոր նախագիծ է քննարկվում:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաեւ նախագծի հեղինակ Թագուհի Թովմասյանը՝ նաեւ զարմանալով ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի ելույթից:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան