ԴԵՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆFacebook-ում հնարովի անունների ներքո ստեղծվել է «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն» էջը, որի ստեղծողները խնդրում են իրենց էջ այցելածներին կարծիքներ թողնել` որքանով է Քոչարյանի վերադարձը քաղաքականություն հավանական, կամ արդյոք սատարում են նրան, թե ոչ: Երեկվա դրությամբ էջին հավանություն տվածների թիվը 66 էր: Ընդ որում, թողած մեկնաբանությունները հիմնականում, մեղմ ասած, բացասական էին: Ներկայացնում ենք մի քանիսը. «Հույս ունենանք` տենց հիմարություն չի անի», «Էս երեւի կատակ եք անում», «Մարդասպանը պետք է նստի բանտում! Հաագայի! Հոկտեմբերի 27, Մարտի 1, Դատվելու ես, Ռոբի՛կ!»:ՀԵՐՄԻՆԵՆ ԽԼԵ՞Լ Է «Վերադարձրե՛ք մեր տները», «Ամոթ է, պատգամավորները եւ տոկոսչիները խլում են մեր տարիների քրտինքը» ցուցապաստառներով երեկ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Գ. Չաուշի 14/3 եւ Նորաշեն 37 հասցեների անավարտ բնակելի շենքերի բնակիչները: Նրանց փոխանցմամբ` ի հայտ եկած նոր սեփականատերերը կադաստրից ապօրինաբար ստացել են սեփականության վկայականներ, քանի որ կառուցապատող ընկերությունն իրավունք չուներ առքուվաճառք կատարել առանց ապագա բնակիչների մասնակցության: Չնչին գումարներով նոր բնակարաններ ձեռք բերած սեփականատերերի ցուցակում շրջանառվում է նաեւ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի անունը: Տուժող Մելիք Շահինյանի տեղեկացմամբ` 14 բնակարանի տեր է կանգնել Հերմինե Նաղդալյանի ամուսինը. «Տեր է կանգնել տոկոսի դիմաց, եւ իսկական բնակիչները դուրս են մնացել: Բազմիցս Հերմինե Նաղդալյանը խնդրել ա, որ բնակիչներն իր անունը չտան միտինգների, ցույցերի ժամանակ: Բնակիչները հավատացել են, եւ այսօր նա խաբում է բոլորին, ոչ մի բնակարանից չի հրաժարվում»: ՄԵՂԱՎՈՐՆ ԻՆՔՆ Է Դերասան Սարգիս Գրիգորյանը Tert.am-ին պատմել է նախօրեին իր կողմից արված վրաերթի մասին` նշելով, որ մեղավորն ինքն է. «Դա անուշադրության հետեւանք էր. տեսադաշտը կողքից փակ էր»: Տուժողը 19 տարեկան երիտասարդ է, որը ոտքի ջարդվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նրան արդեն վիրահատել են «Արմենիա» («Հանրապետական») հիվանդանոցում: ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԱՎՐՈՎԻՆՀոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պետական այցի նախապատրաստական աշխատանքները:ԿՈՂՈՊՏԵԼ Է Հոկտեմբերի 17-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կհրապարակվեն «Գավառտրանս» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Ընկերությունը Երեւան-Գավառ-Երեւան երթուղու միակ ուղեւորափոխադրողն է: Լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար «Գավառտրանս»-ն առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն ուղեւորներից գանձել է կրկնակի ավել գումար` 1000 դրամ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ