Հայաստանում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել 400 հազար դրամի: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կկատարվի կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով դրույքաչափը կփոփոխվի և հինգ տարի ժամկետով հավելավճար կսահմանվի: Այսինքն, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200 հազար դրամ կսահմանվի, որի վրա կկիրառվի տրամադրվող հավելավճարը:
Օրինակ, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200 հազար դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 400 հազար դրամի:
Տեղեկացնենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը 2021 թվականին գործի դրվեց: Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսհաստատություններ։
Ս.Հ.