ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում են հայտնվել ԶՈՒ նախկին պետի տեղակալն ու «Պատրոն Դավոն» դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով բոլոր մեղադրյալների խափանման միջոց կալանավորումը փոփոխության ենթարկելու օրը դատարանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել:

Մասնավորապես, քրեական գործով մեղադրյալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի եւ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ինքնազգացողությունը նիստերի դահլիճում վատացել է եւ նրանք նիստերի դահլիճից դուրս են եկել: Ավելին, նիստերի դահլիճը այնքան ցուրտ է եղել, որ Ստեփան Գալստյանը սկսել է դողացնել ու վատ զգալ:

Մի քանի անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նիստը հետաձգվել է: Այս իրավիճակից հետո մեղադրյալների պաշտպաններկց մեկը զայրացել եւ հորդորել է մի տաքացուցիչ բերեն, թե չէ այս մարդիկ խոշտանգման են ենթարկվում՝ առողջական խնդիրներ ունենալով: Այս դեպքից հետո է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը վիրահատվել եւ գտնվում է հիվանդանոցում:

2021 թվականի դեկտեմբերի 17-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը պաշտոնանկ է արվել։ Նա կալանավորված է։

2018-ից 2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանը ևս 2 ամսից ավելի է՝ կալանավայրում է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4.7 միլիոն դոլար գումարի յուրացման համար։

Բանակին անպիտան հրթիռներ գնելու գործով անցնում են Զինված ուժերին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը: Զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանը

Ի տարբերություն մյուս մեղադրյալների՝ Գլխավոր շտաբի նախկին պետը կալանքի տակ չէ։

Ք.Մ. 




Լրահոս