Դերասունուհի Մարջան Ավետիսյանը այն քիչ արտիստներից է, ով իսկապես ընդունված եւ սիրված կերպար է հանրության կողմից, սակայն դերասնուհին վերջին տարիներին այնքան էլ ակտիվ ստեղծագործական գործունեություն չի ծավալում՝ բացառությամբ նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում:
ArmLur.am-ի հետ զրույցում Մարջանը, անդրադառնալով պասիվ գործունեությանն, ասաց.« Ցանկություն չունեմ: Երբ ջրերը զուլալվեն, երեւի ցանկություն ու առիթ կլինի: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ոլորտի այն պրոդյուսերներին, ռեժիսորներին, քասթինգ մենեջերներին, որոնք յուրաքանչյուր նոր նախագիծ սկսելիս ինձ նկատի են ունենում: Ուզում եմ նաեւ ներողություն խնդրել, որ դեռ հոգեպես պատրաստ չեմ մասնակից լինել որեւէ նախագծի»:
Մարջան Սվետիսյանը՝ յոթ ամիս է, ինչ ամուսնու հետ բնակվում է հայրենիքից հեռու՝Գերմանիայում, իսկ մինչն այդ վերջին տարիների «բոլոր» աղետներին ներկա ու ականատես է եղել:
«Իհարկե, հայրենիքից հեռու հետեւում եմ երկրում տիրող իրավիճակին եւ տպավորությունս աղետալի է…. Հեռվից չեմ խոսելու,….կգամ կասեմ»,-մեզ հետ զրույցում հավելեց դերասանուհին:
Լիդա Եղիազարյան