
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ռուս մարզիկներին զրկել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից, ինչպես նաև չեղարկել 2022 թվականին Ռուսաստանում նախատեսված բոլոր մրցաշարերը՝ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով:
Մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկվել է նաև Բելառուսը:
Ավելի վաղ Ռուսասանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվել էր մասնակցել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը, որն անցկացվելու է մարտի 7-ից 13-ը: