
Արցախի «Արդարություն» կուսակցությունից հայտնում են, որ վաղը՝ մարտի 5-ին՝ ժամը 13:00, Մենք ենք մեր սարերը (տատիկ – պապիկ) հուշահամալիրի հարակից տարածքում Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը կազմակերպում է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի Ժողովրդական և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների ճանաչման իրավունքի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը: