
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը չորրորդ օրն է՝ կրակահերթերի տակ է, առանց կապի ու էլեկտրաէներգիայի, ատանց ջրի, իսկ շինություններում առանց վնասվելու ապակիներ չեն մնացել:
Կամավոր Ելենան, որը գտնվում է Ուկրաինայում, մանրամասներ է հայտնել այնտեղ տիրող իրավիճակից: Նա նշում է, թե մարդիկ վախենում են դուրս գալ փողոց, նստում են թաքստողներում եւ նկուղներում: Նա նաեւ լուսանկարներ է տրամադրել այնտեղ տիրող իրավիճակից: