ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհուրդը հոկտեմբերի 24-ի նիստում քննարկելու է ՀՀ-ից շարունակվող արտագաղթի ծավալների թեման: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Հանրային խորհրդի նիստում ուշադրություն դարձվելու է Ռուսաստանի կողմից պետական մակարդակով իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Այո՛, դա մի դետալ է միգրացիոն հարցերում»: Հիշեցնենք, որ ՀՀ-ից արտագաղթի ծավալների մասին օրերս տված իր հարցազրույցում խոսել էր մեծանուն շանսոնյեն` Շարլ Ազնավուրը` նշելով. «Եւ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ո՞ւմ է դա ձեռնտու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի, երեք մաֆիոզի: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված են աշխարհով մեկ…»:
ԿՔՆՆԱՐԿԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ