Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները ապօրինի կերպով ձերբակալել են Արա Զոհրաբյանին: Նշենք, որ Զոհրաբյանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահն է, ինչպես նաև «Ազատագրական շարժման» անդամներից:
Թե ինչ մեղադրանքով է ձերբակալվել Արա Զոհրաբյանը, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ազատագրական շարժումը» կազմակերպում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: