ՖՈՏՈ. Վաճառքի է հանվել Ջեքսոնի շքեղ առանձնատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքում վաճառքի է հանվել այն տունը, որտեղ ժամանակին վարձակալությամբ բնակվել է ամերիկյան հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնը։ Տունը մոտ մեկ տասնյակ միլիոնի հասնող դոլար է գնահատվել։ Այս մասին գրում է Mansion Global-ը։

Ջեքսոնն այստեղ բնակվել է 2006 թվականին՝ ավելի քան մեկ տարի։ Այն գնահատվել է 9․6 մլն դոլար։ Երգիչը մեկ ամսվա համար վճարել է 50 հազար դոլար ամսավրձ։

Տունն այժմ նախկին բժշկի է պատկանում։ Նրանք այն 3․1 դոլարով ձեռք են բերել 2010-ին։

Տան նոր տերերը կարող են 2400 քմ տարածքի սեփականատերը լինել։ Բացի բազմաթիվ սենյակները՝ տունը նաև համերգային սրահ, թենիսի կորտ, լողավազան, մարզադահլիճ, ամառային խոհանոց ու այլ հարմարություններ ունի։

Ս․Վ․




Լրահոս