
Samsung Electronics կոնցեռնը հայտարարել է Ռուսաստան իր արտադրանքի մատակարարումները դադարեցնելու մասին։
Samsung-ին բաժին է ընկնում Ռուսաստանում բջջային հեռախոսների շուկայի 30%-ը։ Չինական Xiaomi-ի մասնաբաժինը -23%, ամերիկյան Apple ընկերության մասնաբաժինը, որը նույնպես դադարեցրել է առաքումները Ռուսաստան՝ 13%:
Ռուսաստանի նկատմամբ կիրառված լայնածավալ պատժամիջոցները չեն ներառում առևտրային էմբարգոն, սակայն օտարերկրյա ընկերությունները դուրս են գալիս ռուսական շուկայից: