
Ուկրաինայի մի քանի շրջաններում այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, սակայն ռուսական կողմից կրակահերթեր են եղել Ժիտոմիրի, Խարկովի եւ մի քանի այլ համայնքների ուղղությամբ:
Համեմատաբար հանգիստ է եղել Խերսոնում, որտեղ պայթյուններ ու կրակոցներ չեն եղել, իսկ ահա Խարկովում գիշերը շարունակվում են բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերը: Այս տվյալները ներկայացնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Իր հերթին ռուսական կողմը խոսել է լռության ռեժիմ հայտարարելու մասին: Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ի կողմից արված հայտարարության համաձայն, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարաել եւ մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար:
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են հումանիտար միջանցքները և ելքի ուղիները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Մանրամասները՝ տեսանյութում