Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ Տիգրան Կարապետյանի վերջին հայտարարություններին, թե ինքն ուզում է միանալ Կոնգրեսին: «Ողջունում եմ պարոն Կարապետյանի որոշումը, համոզված եմ, որ նրա օրինակին կհետեւեն բոլոր նրանք, ովքեր մեր երկրի փրկության գործը վեր կդասեն իրենց նեղ շահադիտական ամբիցիաներից, ովքեր, թեկուզեւ ժամանակավոր, կմոռանան քաղաքական եւ այլ տարաձայնությունների մասին: Կարծում եմ, որ Կոնգրեսին միանալն ամենեւին պարտադիր չէ: Այսօր այնպիսի իրավիճակ է, որ ուղղակի յուրաքանչյուրիս պարտքն է փրկել մեր երկիրն արտաքին քաղաքականության մեջ մեկը մյուսի հետեւից պարտություններ գրանցող չընտրված նախագահից, տնտեսությունը բզկտող կառավարությունից, մեր զավակներին հոշոտող բանակի գեներալներից: Ձեւաչափը երկրորդական է, կարեւորը միասնությունն է»,-ասաց նա:
ԿԱՐԵՎՈՐԸ ՄԻԱՎՈՐՎԵԼՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ