Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանի Դաշնության տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է հեռուստաընկերության խոսնակը:
«CNN-ը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում, միևնույն ժամանակ մենք կշարունակենք գնահատել իրավիճակն ու կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է խոսնակը:
CNN-ի այս քայլը հաջորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մարտի 4-ին օրենքի ընդունմանը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար:
Օրենքի ընդունումից հետո Ռուսաստանում գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են նաև բրիտանական BBC-ն և կանադական CBC-ն: