ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոսանքալարերը գտնվում են անձրևաջրերի մեջ. Չարենցավանի բանկիչն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազնագել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 17 շենքի բնակիչ Սոնա Սարգսյանը:

Բնակչուհու խոսքով՝ շենքը որտեղ ապրում է նա, գտնվում է սարսափելի վտանգավոր վիճակում: Մի քանի օր տեղացած անձրեւի պատճառով  շենքի 8-րդ հարկն ամբողջությամբ լցվել է անձրեւաջրերով, որտեղ կան նաեւ բաց հոսանքալարեր, որը կարող է  վտանգավոր եւ սարսափելի հետեւանքներ ունենալ բնակչների համար:

Մեզ զրուցակցի խոսքով՝ բազմիցս խնդրի լուծման համար դիմել է Չարենցավանի համայնքապետարան, սակայն ապարդյուն: Այդպես էլ սայլը տեղից չի շարժվում:

Քաղաքացին ArmLur.am-ին տրամադրել է նաեւ տեսանյութ, որտեղ ներկայացնում է խնդիրը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս