
Այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել էին լռության ռեժիմ սահմանել՝ հումանիտար նպատակներով: Սակայն այժմ երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց՝ այդ ռեժիմը խախտելու մեջ:
Մասնավորապես ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ուկրաինական կողմը մերժել է Ռուսաստանի Դաշնության՝ Խարկովում եւ Սումախում հումանիտար միջանցք բացելու առաջարկը: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մոտ 20 պակիստանցի ուսանողներ, որոնք փորձել էին դուրս գալ տարածքից, ծեծի են ենթարկվել ազգայնականների կողմից:
Իր հերթին ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական կողմն է խախտել պայմանավորվածությունը եւ սկսել կրակոցները Մարիուպոլի ուղղությամբ: Ուկրաինական կողմից հայտնում են, թե մարդկանց տարհանումը դադարեցվում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ն.Հ.