ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբլին, դոլարն ու Հայաստանը. որքան է փոխարժեքն այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ից՝ Վլադիմիր Պուտինի կողմից հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին հայտարարությունից հետո, ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ սրընթաց արժեզրկվում է։ Եթե մինչ այդ 1 ռուբլու առքը մոտ 7 դրամ էր, իսկ երբեմն՝ ավելի բարձր, ապա այսօր 4.5 դրամի սահմանում է։

Այսօր Rate.am կայքի տվյալների համաձայն, ռուբլու առքի նվազագույն արժեքը 2.95 է, առավելագույնը՝ 4.61, վաճառքինը՝ նվազագույնը՝ 5.50, առավելագույնը՝ 6.39 դրամ: Հայաստանում ապրող ընտանիքները, որոնց եկամտի աղբյուրը Ռուսաստանից դրամական փոխանցումներն են ռուբլով, այս օրերին իսկապես ծանր դրության մեջ են հայտնվել:

Մյուս կողմից, բարձրանում է դոլարի գինը՝ դրական ազդելով ԱՄՆ-ից և այլ երկրներից դոլարային տրանսֆերտներ ստացողների եկամուտների վրա։ Շահեկան վիճակում են այն քաղաքացիները, որոնք ունեն դոլարային խնայողություններ և այս պահին դրանք վաճառելու մտադրություն։ Ինչպես նաև՝ այն քաղաքացիները, որոնք արտերկրից ստանում են դոլարային տրանսֆերտներ։ Կրկին նույն կայքի տվյալների համաձայն, դոլարի առքի նվազագույն արժեքը՝ 500 է, առավելագույնը՝ 507, վաճառքի նվազագույնը՝ 515, առավելագույնը՝ 525 դրամ:

Հայտնի չէ, թե արտարժույթի շուկայի այս տատանումները որքան կտևեն, սակայն էական ազդեցություն թե՛ քաղաքացիների, թե՛ տնտեսության վրա այն անպայման թողնելու է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս