Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը պատրաստվում է ստորագրել Վիգեն Սարգսյանին իր աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հրամանագիրն արդեն պատրաստ է, եւ մոտ օրերս այն կհրապարակվի: Ի դեպ, Վ.Սարգսյանի անվան հետ ուշագրավ սկանդալ է կապված. մամուլում հրապարակումներ եղան, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ժամանակին հավաքագրվել է որպես գործակալ: Եւ հիմա նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նրա նշանակումը կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել: Բայց կարծես Վ.Սարգսյանի նշանակումն անխուսափելի է, քանի որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, օրեր առաջ պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, չէր հերքել այդ հնարավորությունը:
ԿՆՇԱՆԱԿԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ