Ֆրանսիան ընկերություններին խորհուրդ է տվել չշտապել լքել Ռուսաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները չեն ձգտում արագ խզել Ռուսաստանի հետ բոլոր տնտեսական կապերը՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը ԵՄ արձագանքի ֆոնին, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին։

Բիզնեսին, ըստ աղբյուրի, առաջարկվել է շտապ չհեռանալ Ռուսաստանից։

Տեղեկատվության համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնը չի մոռանում ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի տնտեսական վնասների մասին, և, ըստ նույն աղբյուրների, մարտի 4-ի առավոտյան Ֆրանսիայի նախագաը հանդիպում է ունեցել ընդունել է տեղական ընկերությունների ղեկավարներիհետ , որոնք, հատկապես կապ ունեն Ռուսաստանի հետ։

Նշվում է, որ ներկա են եղել բանկայինի, արդյունաբերության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտի շուրջ 15 ներկայացուցիչներ։ Խոսքը այնպիսի կազմակերպությունների մասին է, ինչպիսիք են Safran-ը, Auchan,որն ՌԴ -ում աշխատում է «Ашан» ապրանքանիշով և Société Générale-ը։

Նույն աղբյուրի համաձայն, հանդիպմանը մասնակցել են նաև համապատասխան նախարարությունների ղեկավարները։




Լրահոս