
Կրեմլում այս պահին բանակցություններ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջև, քննարկվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- լրագրողներին ասել է նա։
Բանակցություններից հետո ԶԼՄ-ների համար հայտարարություն չի նախատեսվում, ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը։