Հնդկաստանում 15-18 տարեկան ավելի քան 3 միլիոն դեռահաս ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15-18 տարեկան ավելի քան 3 միլիոն հնդիկ լիովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարը։

«15-18 տարեկան ավելի քան 3 միլիոն երիտասարդ հնդիկ այժմ լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ: Հնդկաստանում վիրուսների իմունիզացիայի՝ աշխարհի ամենամեծ արշավը նոր մակարդակի է հասնում»,- շաբաթ օրը Twitter-ում գրել է Հնդկաստանի առողջապահության նախարարության ղեկավարը։

Covid-ի դեմ դեռահասների պատվաստումը Հնդկաստանում սկսվել է այս տարվա հունվարի սկզբին։ Դրա համար օգտագործվում է հնդկական Bharat Biotech ընկերության արտադրած Covaxin պատվաստանյութը։ Իշխանությունները ծրագրում են մարտին սկսել 12-14 տարեկան պատանիների պատվաստումը COVID-19-ի դեմ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հնդկաստանը մնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը՝ համավարակի սկզբից ի վեր մոտ 43 միլիոն վարակակիր։ COVID-19-ից մահացածների թվով (մոտ 515 հազար մարդ) Հնդկաստանը զբաղեցնում է երրորդ տեղը։




Լրահոս