Ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն Ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան մանրամասնել է, որ երկուշաբթի օրը նախատեսված ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին, հաղորդում է Strana.ua-ն։
Ավելի վաղ Արախամիան հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի երկուշաբթի՝ մարտի 7-ին։
«Դավիթ Արախամիան Strana․ua-ին տված մեկնաբանությունում նշել է, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունները երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, տեղի կունենան նույն վայրում՝ լեհ-բելառուսական սահմանին»։
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն անցկացվել է փետրվարի 28-ին, երկրորդը՝ մարտի 3-ին, երկու փուլերն էլ կայացել են Բելառուսի տարածքում։