
Visa և MasterCard վճարային համակարգերը հայտարարել են Ռուսաստանից հեռանալու մասին, մի քանի օրից Ռուսաստանում թողարկված քարտերը կդադարեն գործել արտասահմանում, իսկ արտասահմանում թողարկված քարտերը՝ Ռուսաստանում։
Նաեւ IBM տեխնոլոգիական հսկան է հեռանում ռուսական շուկայից։ Ընկերությունը հայտարարել է, որ այլևս տեխնոլոգիաներ չի վաճառում ՌԴ-ին և չի համագործակցում ռուսական ռազմական կազմակերպությունների հետ։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում։