![](https://armlur.am/wp-content/uploads/2022/01/5-verev-gumar-kon-burg.jpg)
Չեխիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինայից եկած փախստականներին ամսական 5 հազար կրոն (շուրջ 200 եվրո) ֆինանսական աջակցություն տրամադրել:
Բացի այդ, կառավարությունը մտադիր է ֆինանսական աջակցություն տրամադրել Չեխիայի այն բնակիչներին, ովքեր ապահովում են փախստականներին կեցության վայրով: Հավելենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Չեխիայում հաստատվել է շուրջ 40 հազար փախստական ուկրաինական կողմից: