
BBC-ն հայտարարել է, որ BBC World News հեռուստաալիքը այլևս չի հեռարձակվի Ռուսաստանում։ Մարտի 4-ին BBC-ն հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով։
Նշենք, որ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, գերմանական առաջատար ARD և ZDF հեռուստաալիքները և իտալական RAI պետական հեռուստատեսությունը հայտարարել են Ռուսաստանի Դաշնությունում հեռարձակումը դադարեցնելու մասին։