
Ռուսաստանի քաղաքներում այսօր հակապատերազմական ցույցեր են տեղի ունեցել։ ՌԴ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Մոսկվայում շուրջ 2,5 հազար մարդ է մասնակցել չարտոնված բողոքի ակցիային, 1,7 հազար մարդ բերման է ենթարկվել։
Սանկտ Պետերբուրգում հանրահավաքին մասնակցել է 1,5 հազար մարդ, 750-ը բերման է ենթարկվել։ Մյուս քաղաքներում եւս ակցիաներ են տեղի ունեցել, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 1,2 հազար մարդ, բերման է ենթարկվել 1061-ը։