«Ժողովուրդ»-ը շարունակում է հրապարակել հայոց բանակում չծառայած ԱԺ պատգամավորներին ուղարկված հարցերն ու պատասխանները` մեկնաբանության իրավունքը թողնելով ընթերցողներին:Այս անգամ հարց ուղղեցինք ԱԺ պատգամավոր ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ, ով խորհրդարան մտավ այն ժամանակ, երբ քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը կալանավորվեց եւ զրկվեց պատգամավորական մանդատից: Կորյուն Նահապետյանն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է: Հարց. Ինչո՞ւ չեք ծառայել հայոց բանակում, ինչո՞վ եք զբաղված եղել այդ տարիներին եւ չե՞ք զղջում, որ հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունը թերի է: Պատասխան. Հայտնում եմ, որ 1989-1994 թվականներին ցերեկային ուսուցմամբ սովորել եմ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:ԵՊՀ-ում ուսումնառության տարիներին զինվորական պատրաստություն եմ անցել նույն համալսարանի զինվորական ամբիոնում մոտոհրաձգային հրամանատարի մասնագիտությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի 1994 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 3057 հրամանով ինձ շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում, եւ ընդգրկվել եմ պահեստազորի առաջին խմբում: 1994-1998 թվականներին աշխատել եմ ՀՀ նախագահի աշխատակազմում` որպես իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ, այսուհետեւ առաջատար մասնագետ:Վերոհիշյալ ժամանակահատվածում ժամկետային զինվորական ծառայության զորակոչից ինձ տարկետում է տրվել 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համապատասխանաբար 25-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի եւ 27-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա: Հուսով եմ` նշված փաստերը եւ իրավական հիմքերը հնարավորություն կտան զինվորական ծառայությանն իմ առնչությունը ճիշտ ներկայացնել:
ՑԵՐԵԿԱՅԻՆ ՈՒՍՅԱԼԸ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ