Արդեն քանի օր մեկնարկել ու ընթանում է Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ դաշնակցականները հավաքը Երևանից դուրս են իրականացնում։ Մեզ հայտնի դարձավ, որ ավանդական կուսակցության ներկայացուցիչները բավական թեժ քննարկումներ ու բանավեճեր են ունենում՝ կապված կուսակցական ամենատարբեր հարցերի հետ։
Օրեր շարունակ փորձեցինք կապ հաստատել Դաշնակցական «ընկերների» հետ, բայց՝ ապարդյուն։ Նրանք ո՛չ հաղորդագրությւոնններին, ո՛չ հեռախոսազանգերին չեն արձագանքում։
Ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում դաշնակցական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել էր, որ մարտին կայանալիք ընդհանուր ժողովը կուսակցության հերթական հաշվետու ընտրական ժողովն է։
ArmLur.am-ը մոտ մեկ ամիս առաջ նաև հայտնել էր՝ ՀՅԴ-ն, որ այս ժողովի ընթացքում Բյուրոյի կազմ է ընտրելու, մտադիր է ասպարեզ վերադարձնել Հրանտ Մարգարյանին՝ նրան առաջադրելով Բյուրոյի նախագահի պաշտոնում։
Սևակ Վարդումյան