«Մրցակցության արդար պայմաններ ապահովելով` կունենանք ավելի բարձր տնտեսական աճ»:Տիգրան Սարգսյան «armenpress.am»Մի կողմից Ալրաղացի Լյովին գործադիրը մաքսային արտոնություններ է տալիս, մյուս կողմից դասախոս վարչապետը նորից արդար մրցակցային պայմաններն է կարեւորում: Իսկ տնտեսությունն, այս պայմաններում ոչ միայն չի աճում, այլեւ այդ մասին «մտածելու» հնարավորություն անգամ չի մնում: Ի վերջո, բյուջե կոչվածը նման է մի տակառի, որն անցքեր պետք է չունենա, որպեսզի լցվի: Մինչդեռ եթե ալրաղացների ու մյուսների` պետության հանդեպ ունեցած պարտավորությունները սառեցվում կամ զիջվում են, որեւէ դրական ակնկալիք դժվար է ունենալ: Այնպես որ, բյուջե-2012-ն «իրատեսական» է համարվում հավանաբար նաեւ այն պատճառով, որ արտոնյալների կարգավիճակները պահպանվեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ