ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  Կիևի և Մոսկվայի միջև տեղի կունենա բանակցությունների երրորդ փուլը: Բանակցությունների մասին ավելի վաղ սոցիալական ցանցում հայտնել էր ուկրաինական կողմի բանակցող Դավիթ Արախամիան:

Նշենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները երկու անգամ արդեն հանդիպել են, սակայն ըստ էության արդյունքի չեն հասել:

Բանակցությունների երրորդ փուլի անցկացման վայրը հայտնի չէ, առաջին երկուսը տեղի էին ունեցել Բելառուսում: Ենթադրվում է, որ բանակցությունները կմեկնարկեն տեղական ժամանակով ժամը 15:00-ին:

Երկրորդ փուլում Գոմելի շրջանում բանակցությյուններին Ռուսաստանից մասնակցել են նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին և Պետական դումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին:

Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Միխայլո Պոդոլյակը. պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը և Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս