Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայում հումանիտար միջանցքներ բացելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի զինված ուժերը մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ուկրաինայում հայտարարում են լռության ռեժիմ և հումանիտար միջանցքներ են բացում խաղաղ բնակության տարհանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը:

«Հումանիտար միջանցքներ բացելու ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը իրականացնում են չընդհատվող օբյեկտիվ վերահսկողություն տարհանման գործընթացի նկատմամբ, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգնությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հումանիտար միջանցքներ են բացվելու Սումից, Կիևից, Մարիուպոլից և Խարկովից խաղաղ բնակչությանը տարհանելու համար:




Լրահոս