Ինչպես արդեն մեր ընթերցողներին հայտնել էինք, որ մարտի 14-ին ATV-ի հեռուստաընկերության եթերում կլինի նոր հեռուստասերիալ՝ «Լքված ամրոցի պահապանները»:
Այս շրջանում սա Ելենա Արշակյանի եւ նրա թիմի երրորդ նախագիծն է, «Մեր թաղի տղերքը»-ի ու «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալներից հետո:
Նշենք, որ այս նախագծում նույնպես հեռուստադիտողը կտեսնի «Մեր թաղի տղերքը» նախագծում հերոսների մանկության տարիները մարմնավորած դերասաններին՝ Լիլիա Վարդանյանին, Վահագն Թուլբենջյանին, Բաբկեն Վարդանյանին, Ռաֆ Հարությունյանին: Ինչպես նաեւ կխաղան Վարուժան Մարգարյանին, Միկա Ղափլանյանին, Ելենա Բորիսենկոյին, Մերի Մովսեսյանին, Ծովինար Մարտիրոսյանին, Դիանա Խերանյանին և այլոց։
Ելենա Արշակյանը նոր հեռուստասերիալի նկարահանման հրապարակից «բեքստեջ» կադրեր է տրամադրել ArmLur.am-ին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան