Ռուսաստանաբնակ երգիչ Վաչե Ամարյանն արմատներով՝ Սյունիքից է, իսկ ավելի կոնկրետ՝ Գորիսից: Վերջին անգամ երգիչը հայրենիքում է եղել մի քանի ամիս առաջ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վաչեն:
«Հայրս ապրում է Գորիսում, եւ բնական է, որ Հայաստան գնալիս առաջին բանը, որ անում եմ գնում եմ տուն: Իսկ իմ հարզատ Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններն ինձ համար շատ ցավոտ են, շատ վատ եմ զգում: Այն ինչ կատարվում է Հայաստանում, կարծում եմ յուրաքանչյուր հայի համար է ցավոտ, մեծ է ցավը… ուզում եմ հայրենիքումս խաղաղություն լինի, առհասարակ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի»,-մեզ հետ զրույցում նշեց երգիչը:
Վաչեի խոսքով՝ չնայած ապրում է հայրենիքից հեռու, բայց չկա գեթ մեկ օր, որ չհետեւի Հայաստանում կատարվող իրադարձություններին.
«Կարծում եմ՝ չկա այնպիսի հայ, ով հայրենիքից հեռու լինի ու չհետեւի հայրենիքում կատարվող իրադարձություններին: Ինձ թվում է, երբ հեռու ես էլ ավելի մեծ է ուշադրությունը….չէ՞ որ հայրենիքում է քո տունը, քո հարազատները, քո ընկերները, քո ընտանիքը, անհնար է, որ նրանց ճակատագրերը քեզ չհուզեն»:
Հարցին՝ հնարավո՞ր է օրերից մեկ օր ներգաղթեք Հայաստան: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստանում շատ հաճախ է լինում:
Վաչե Ամարյանը մեզ հետ զրույցում բացառության կարգով խոսել է նաեւ երեխաների եւ կնոջ մասին:
«Երեխաներս հայերեն գիտեն, բայց դե նորմալ խոսել չգիտեն:
Իսկ ինչ մնում է հայերենին, պարտադիր կսովորեն: Իսկ կինս՝ Աննան, մանկավարժ է, անգլերենի ուսուցչուհի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք կինը՝ Աննան չի խանդում, քանի որ նա մշտապես շրջագայությունների է լինում եւ երկրպագուների պակաս չունի .«Չի խանդում, որովհետեւ կա վստահություն: Կինս գիտի, որ իմ համար ամենակարեւորը կյանքում իմ ընտանիքն է»:
Եվ վերջում Վաչե Ամարյանը մեզ հետ զրույցը եզրափակելով,նշեց թե կյանքում ինչ սկզբունքով է առաջնորդվում. «Լավ գործ ու լավ անուն թողնելով»:
Զրուցեց Լիդա Եղիազարյան