Տխուր ցուցանիշներ. Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահացածների թիվը մեկ ամսվա ընթացքում պակասել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար ամսին մեր հանրապետությունում մահացել է 2840 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 3014 մարդ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին, մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: Պաշտոնական աղբյուրից հայտնի դարձավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա հունվարին մահացել է 2 հազար 840 մարդ, իսկ այս տարվա հունվարին՝ 3 հազար 14:

Բացի այս, նշենք, որ մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվարին մահացել է 436 մարդ, իսկ այս տարվա հունվարին այս ցուցանիշն ավելացել է՝ դառնալով 447: Այս ցուցանիշը 2.5-ով աճել է մեկ տարվա ընթացքում. այս հիվանդությունը տարիներ շարունակ մահվան պատճառների առաջատարն է մնում: Կորոնավիրուսից 2022 թվականի հունվարին մահացել է 134 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակհատվածում՝ 336: Ճիշտ է այս ցուցանիշը 60.1 տոկոսով նվազել է, բայց միեւնույն է՝ այս վիրուսից Հայաստանում օրվա մեջ մահանում է 10-ից ավելի մարդ:

Ս.Հ.




Լրահոս