«Առաջին հերթին, ընձի ոչ մեկ չի կարա չեզոքացնի, եթե ես իմ կամքով չուզենամ, մեկ էլ կուսակցությունը: Մեր թիմը ոնց որոշի, տենց էլ կանեմ»Արմեն Պուրտոյան «Իրատես դե ֆակտո»ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանի` Պուրտոյի ասածը ճիշտ եւ ճիշտ հիշեցնում է «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը, որտեղ ասվում է. «Երբ կգա կինս, ես իմ տղամարդկային խոսքը կասեմ»: Այսինքն` ինքնուրույն կարծիք հայտնելու կամ սեփական անձի ճակատագրի տնօրինման հարցը կարգավորելու իրավունք ՀՀԿ-ական պատգամավորը չունի: Նա մի կողմից ուզում է ասել, որ «չափահաս» է եւ ինքնուրույ, մյուս կողմից չի համարձակվում ՀՀԿ-ին դեմ գնալ: Իսկապես, ՀՀԿ-ի համար շատ տխուր վիճակ է ստեղծվել: Բոլորը մանդատի ախորժակ ունեն, բայց հասկանալի է, որ ոչ բոլորի պահանջները կարող են բավարարվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ