Հայաստանյան բանկերում քաղաքացիներին հրաժարվում են դոլար վաճառել: ArmLur.am-ը չի դադարում այս մասին քաղաքացիներից հեռախոսազանգեր ստանալ: Նրանց պատմելով, իրենք չեն կարողանում անգամ դոլարով ստանալ դոլարային փոխանցումները: Բանկերում քաղաքացիներին առաջարկում են այն ստանալ դրամով:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զանգահարեց առեւտրային մի քանի բանկեր, որտեղից խոստովանեցին, որ այս օրերին չեն կարող դոլար վաճառել քաղաքացիներին: Թե մինչեւ երբ կշարունակվի այս վիճակը, բանկերից դժվարացան կանխատեսել:
Նշենք, որ դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ. Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 504-507 դրամ է, վաճառքինը՝ 520-524 դրամ: Մյուս կողմից, զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը․ ArmLur.am-ը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում այսօր կազմել է 542-555 դրամ, իսկ վաճառքինը՝ 575-579 դրամ։
Ս.Հ.